Վրաստանը Լեհաստանից կպահանջի արտահանձնել Սաակաշվիլիին

Վրաստանի խորհրդարանը Լեհաստանից կպահանջի արտահանձնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին․ Վրաստանում նա արդեն հեռակա դատապարտված է․ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Ալեքսանդր Կանտարիան։

Կանտարիան հիշեցրել է՝ Վրաստանում «Սաակաշվիլին կասկածյալ չէ․ դատը տեղի է ունեցել, դատավճիռը՝ կայացվել»։

«Նրան այստեղ սպասում են»,- հայտարարել է Կանտարիան։

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայում Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երեկ արտաքսել են Լեհաստան։ Սաակաշվիլիի արտաքսումը հաստատել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը, ինչ մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում։

Սաակաշվիլին անցյալ տարեվերջին Ուկրաինայի սահմանը հատել էր Լեհաստանից՝ հանդիպելով սահմանապահների դիմադրությանը։

Մեկնաբանել