Երևանի քաղաքապետարանի դիմաց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ բողոքի ակցիա է տեղի ունենում:
Բողոքի ակցիա իրականացնողների մի մասին հաջողվեց ներխուժել քաղաքապետարանի շենք, սակայն ոստիկանները վերջիններիս հեռացրեցին այնտեղից:
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։
Օրակարգի հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջրերով լցված տարաներով շարժվել են դեպի Տարոն Մարգարյանը։
Հանրապետականները նրանց թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետին, որից հետո սկսվել է ծեծկռտուք, ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանի»-ի կանանց։