Դրածո պետք չէ, պատրիարք է պետք․ Փայլանը՝ Բեքչյանի հեռանալու մասին

Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։

Փայլանը, օգտագործելով Գարեգին Բեքչյանի բառապաշարն ասել է, որ «ինտրիգներ» են լարվել Հայոց պատրարքի աթոռին քայյըմ (տվյալ կոնտեքստում՝ դրածո) նշանակելու համար։ Ներկայում Թուրքիայում քայյում (խոսակցական՝ քայյըմ) են անվանում քրդաբնակ շրջանների քաղքապետերին փոխարինած հատուկ պաշտոնյաններին, որոնք նշանակվել են Անկարայից։

Քրդաբնակ շրջաններում սրա առնչությամբ մեծ դժգոհություն է առաջացրել, քանի որ ընտրյալ քաղաքապետերը ձերբակալվել ու հեռացվել են պաշտոնից, իսկ նրանց փոխարեն նշանակվածները չեն իրականացնում տեղական կարքիցներից բխող պահանջները, այլ ղեկավարվում են Անկարայի թելադրանքով։ Հատկապես Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համախոհների շրջանում քայյում բառը ստացել է բացասական լիցք՝ ստանալով դրածոյի, կամակատարի նշանակություն։ Աթեշյանին քայյըմ ասելով՝ Փայլանն ուզում է ցույց տալ, որ Թուրքիայի կառավարական օղակների միջամտության շնորհիվ է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նորից հայտնվել Պոլսի պատրիարքական փոխանորդի պաշտոնում և նա թուրքական պետության կամակատարն է։ Փայլանը, չտալով Աթեշյանի անունը, ասել է․ «Չենք ընդունում քայյըմին, ուզում ենք ընտրել պատրիարք»։ 

 

Գոռ Երանյան