Ազատամարդ․ Տնակում ապրելը կարող է լինել մահաբեր

Սպիտակում բնակվող տասնչորսամյա Ինգա Դունամալյանը անհապաղ վիրահատության կարիք ունի։ Սկոլիոզի պատճառով նա մեկ թոքով է շնչում: Խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ անապահով ընտանիքը պլաստիկ ու հին կոշիկ է վառում տաքանալու համար, ինչը վատ է անդրադառնում երեխայի՝ առանց այն էլ վատ շնչառության վրա: Բժիշկները չեն վիրահատում՝ վախենալով, որ Ինգան վիրահատությունից հետո տնակային պայմաններում կարող է մահանալ:

Մեկնաբանել