Ի՞նչ գործարքներ կարող է չհայտարարագրել պաշտոնյայի կինը

Խորհրդարանն առաջիկայում քննարկելու է օրենքի նախագծերի փաթեթ, որոնք վերաբերում են պաշտոնյաների հայտարարագրերի ներկայացման գործընթացին։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը խոսում է նոր փոփոխությունների մասին։