Հրայր Թովմասյանը կդառնա Սահմանադրական դատարանի անդամ

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։

Փետրվարի 15-ին այս մասին հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո։

Ըստ Շարմազանովի՝ փետրվարի 16-ին Հրայր Թովմասյանը հրաժարական կտա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշոտնից։

Այդ պաշտոնում նրան կփոխարինի նախկին գլխավոր դատախազ, ներկայում ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը։  

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։