Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությունը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 15-ի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությունը։

«Մոսկվայում, բնականաբար, տեսել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իշխող կուսակցության համագումարին վերջին հայտարարությունների մասին հաղորդումները։ Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են։ Հստակ է՝ նշված [Ալիևի] հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը»։

Փետրվարի 8-ին ելույթ ունենալով իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը, Սյունիքը, Սևանը բնիկ ադրբեջանական տարածքներ են և իրենք մի օր կվերադարձնեն դրանք»։