Փետրվարի 18-19-ին՝ տեղումներ

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղեկացնում է արտակարգի իրավիճակների նախարարությունը։

Լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա: