Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյան և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։Փետրվարի 19-ի երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-24-ն աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 19-ի ցերեկը սպասվում են տեղումներ, երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ Փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել