Շարունակելու ենք պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման․ իսրայելական «Եշ Աթիդ»-ը՝ «Արմենպրես»-ին

Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցությունը (Yesh Atid) հայտարարում է, որ շարունակել է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին խորհրդարանի քննարկման էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը, սակայն, չընդունվեց։

«Մենք շարունակելու ենք պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման: Դա ճիշտ և բարոյական քայլ է, որը պետք է անենք»,- «Արմենպրես» գործակալությանը տված բացառիկ մեկնաբանությունում նշել է կուսակցության ղեկավարի խոսնակ Յաիր Զիվանը:

Լուսանկարի կենտրոնում՝ «Եշ Աթիդ»-ի առաջնորդ Յաիր Լապիդ և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու

Մեկնաբանել