Վարչապետը հանդիպել է նախագահի թեկնածու Արմենի Սարգսյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին, այս մասին հաղորդում է կառավարության կայքը:

Ըստ հաղորդագրության` հունվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում: