Թուրքիան խոստանում է «չկանգնել», եթե սիրիական ուժերը մտնեն Աֆրին՝ քրդերին օգնելու

Եթե Բաշար Ասադի ուժերը մտնեն Աֆրինի շրջան՝ օգնելու Թուրքիայի թիրախ քրդական զինուժին (YPG), թուրքական բանակը կպատասխանի․ այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: 

«Խնդիր չկա, եթե սիրիական ուժերն Աֆրին մտնեն YPG-ից կամ PKK-ից (Քրդստանի աշխատավորական կուսակցություն, որը Թուրքիայում ահաբեկչական է հռչակված – ՍիվիլՆեթ) ձերբազատվելու համար։ Սակայն եթե մտնում են Աֆրին՝ օգնելու YPG-ին, այդ դեպքում թուրքական ուժերին ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- Հորդանանում մամուլի ասուլիսին հայտարարել է Չավուշօղլուն։

Քրդական զինուժը հայտարարել է, որ համաձայնություն է կայացրել Սիրիայի կառավարության հետ, որի համաձայն՝ այն ուժեր կուղարկի թուրքական հարձակմանը դիմագրավելու նպատակով։ Այսօր սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքը հաստատել է տեղեկությունը, որ այսօր՝ ժամերի ընթացքում, Սիրիայի կառավարական ուժերը կմտնեն Աֆրին։

 

Ավելին՝ Սիրիական բանակը կօգնի քրդերին՝ ընդդեմ Թուրքիայի