Լրագրողներին դուրս են հրավիրել քաղաքապետարանից

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն ահազանգում է, որ այսօր քաղաքապետարանում խոչընդոտել են լրագրողների աշխատանքը խմբակցության հետ:

ԵԾ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում երևում է, որ լրատվության վարչության պետ Արթուր Գրիգորյանի հորդորով ոստիկանները դուրս են հրավիրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մատնացույց էր անում քաղաքապետարանում տեղ գտնող արատավոր բարքերը։

Ոստիկաններին հաղորդվեց, որ «քաղաքապետարան կարող են մուտք գործել միայն սահմանված կարգով, գրանցված անձինք», «խմբակցության ղեկավարը արտոնություն չունի»։

Մեկնաբանել