2018-ի սեպտեմբերից Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է գործելու․ ԿԳ նախարար

2018-ի սեպտեմբերից Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է գործելու. այսօր լրագրողներին ասել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այդ նպատակով չինական կողմը 11 մլն դոլարի ներդրում է կատարել:

«Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին: Շինարարությունը սեպտեմբերին կավարտվի»,- ասել է Մկրտչյանը ու հավելել, որ «սովորական հայկական դպրոց է լինելու, որտեղ չինարենի ուսուցումը կսկվելու է 5-րդ դասարանից»:

Չինական կողմը նաև առաջիկա 4-5 տարիների համար կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք կգան Հայաստան՝ աշխատելու։