Թուրքիայի պետական պաշտոնյաները փչովի նավակով փախել են Հունաստան

Փետրվարի 19-ին Թուրքիայի 17 քաղաքացի փոքր փչովի նավակով հասել է հունական Ինուսե կղզի և քաղաքական ապաստան խնդրել Հունաստանից․ այս մասին հաղորդում է հունական Ekathimerini կայքը՝ վկայակոչելով սահմանապահ ծառայությանը։

Մեծամասնությունը, ըստ հաղորդագրության, պետական ծառայողներ են, դատական ոլորտի աշխատակիցներ։ Նրանք հայտարարել են, որ փախել են Թուրքիայում հետապնդումներից։ Խումբը տեղափոխվել է փախստականների կենտրոն։

Հունական կայքը հավելում է, որ 2015թ․ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Հունաստանում քաղաքական ապաստան է խնդրել Թուրքիայի ավելի քան 1800 քաղաքացի։ 

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։ Վերջինիս շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով 19 ամիսների ընթացքում Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատազրկվել է ավելի քան 50 հազ․ մարդ, աշխատանքից ազատվել է ռազմական, դատական, մասնավոր և այլ ոլորտներում աշխատող ավելի քան 150 հազ․ մարդ։