Էրդողանը խոստանում է շրջափակել սիրիական Աֆրինը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստանում է առաջիկա օրերին շրջափակել Սիրիայի Աֆրին քաղաքը՝ որպես թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի նոր փուլ։ Էրդողանի այս հայտարարությունը հետևել է երեկ տարածված այն տեղեկությանը, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարող զինված ուժերը շարժվել են դեպի Աֆրին՝ միանալու քրդական զինուժին։

«Մարտի դաշտում նախապատրաստական աշխատանքը որոշ ժամանակ է պահանջում։ Առաջիկա օրերին մենք կշրջափակենք Աֆրին քաղաքը»,- խորհրդարանում հայտարարել է Էրդողանը։

Նա շարունակել է․ «Պաշարման արդյունքում YPG-ն սիրիական վարչակարգի հետ գործարքներ կնքելու տեղ չի ունենա»։

 

Կարդացե՛ք՝ Թուրքիան խոստանում է «չկանգնել», եթե սիրիական ուժերը մտնեն Աֆրին՝ քրդերին օգնելու