Հունվարին գրանցվել է 10,2 տնտեսական ակտիվություն

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը փետրվարի 20-ին ներկայացրել է 2018թ․ հունվարի մակրոտնտեսական ցուցանիշները։

2018թ․ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 10,2% աճ, այն դեպքում, երբ օրինակ 2014թ․ հունվարին 2013թ․ հունվարի համեմատ աճը կազմել է ընդամենը 2,0%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ է: Այն ընդգըրկում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները և սկզբնապես հաշվարկվում է նախորդ տարվա միջին տարեկան գներով, ինչը հնարավորություն է տալիս ունենալ տվյալ ամսվա արտադրանքի թողարկման ծավալի իրական փոփոխությունը նախորդ ամսվա և նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ և ստեղծել ՏԱՑ-ի ժամանակագրական շարքեր` շղթայակապ ինդեքսներ:

Հանրապետությունուն գրանցվել է նաև ներքին առևտրաշրջանառության աճ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 17,3%-ով, ծառայությունների ծավալի աճ՝ 15,2%-ով։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հունվարի համեմատ այս հունվարին աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները։

Լիլիթ Աբովյան