Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են Աֆրին․ Reuters

Սիրիայի կառավարամետ ուժերը երեկ մտել են Սիրիայի Աֆրինի շրջան՝ օգնելու քրդական զինուժին ընդդեմ Թուրքիայի, հաղորդում է Reuters գործակալությունը։

Աֆրին մտնելուն պես, ըստ հաղորդագրության, սիրիական ուժերը ենթարկվել են Թուրքիայի կողմից հրետակոծության։

«YPG-ն ողջունել է կառավարամետ ուժերի ժամանումը, որոնց կազմում են Ասադին սատարող մարտիկներ են, բայց ոչ բուն սիրիական բանակը։ Քրդական զինուժը տեղեկացրել է, որ ժամանած ստորաբաժանումները տեղակայվել են Թուրքիայի հետ սահմանի երկայնքով»,- նշում է գործակալությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել է, որ համաձայնություն է ձեռք բերել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հետ՝ Սիրիայի կառավարության կողմից YPG-ին ցուցաբերվող օգնությունը արգելափակելու հարցում։

Կարդացե՛ք Էրդողանը խոստանում է շրջափակել սիրիական Աֆրինը

Մեկնաբանել