Լարված վիճակ «Սասնա ծռերի» գործով

Փետրվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման գործով հերթական նիստը։ Դատաքննության ընթացքում միջադեպ արձանագրվեց խմբավորման անդամների և դատախազների միջև։ Նիստին փաստաբանները հայտարարեցին, որ դատարանը իրականացնում է պատրանքային պաշտպանություն։