«Ելքը» նախագահի ընտրությունների սահմանադրականության հարցով դիմում է ՍԴ

«Ելքը» նախագահի ընտրությունների սահմանադրականության հարցով դիմում է Սահմանադրական դատարան․ այս մասին գրառում է արել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«ԵԼՔ խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։

Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։

Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,- գրել է Փաշինյանը։

***

Փաստաբան Վահե Գրիգորյանը ilur.am կայքի հետ զրույցում հիմնավորել է, որ Սահմանադրության համաձայն՝ չորրորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ համընդհանուր քվեարկության միջոցով։ Սա բուռն քննարկումների առիթ է դարձել։ Գրիգորյանին արդեն հակադարձել են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանը և Վարդան Պողոսյանը։ ՍիվիլՆեթը հարցի շուրջ զրուցել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի և սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 20-ին հրավիրած ասուլիսին խոսեց տարբեր թեմաների մասին՝ նախագահի ընտրության կարգից մինչև շարժական արագաչափերի գործարկում։ ՍիվիլՆեթն առանձնացրել է նախարարի հինգ հայտարարությունները։

Նախագահի ընտրությունից մինչև շարժական արագաչափեր. Դավիթ Հարությունյանի հինգ հայտարարությունները