Փայտե իմպրովիզներ՝ Քարերի սիմֆոնիայի տակ

Գառնիի Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի ստորոտում փայտե կոնստրուկցիաներ են տեղադրվել։ Տարածքի սեփականատեր Շմավոն Համբարձումյանն ասում է, որ թույլտվություն ունի և այդտեղ ուզում է հիմնել զբոսաշրջային կանգառ։ Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանը դեմ չէ, որ այդտեղ լինի զբոսաշրջային կանգառ, սակայն ասում է, որ սեփականատերը շինթույլտվություն չունի։ ՍիվիլՆեթի նկարահանման պահին այստեղ ժամանեց նաև բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։