Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳՆ ղեկավարը

Փետրվարի 23-ին Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Լևան Կակավան, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի պետ Թոռնիկե Մուշուկուդիանին, այլ պաշտոնատար անձինք:

Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հավաստել է Վրաստանի ոստիկանական կառույցի հետ գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորել երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը:

Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Մեկնաբանել