Սեֆիլյանի հանդեպ քաղաքական հաշվեհարդար են տեսնում․ պաշտպան

Փետրվարի 23-ին Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով պաշտպանական ճառեր պետք է հնչեին։ Դատն ընթանում էր լարված մթնոլորտում, դատավորը ստիված եղավ երկու տասնյակից ավելի քաղաքացիների արգելել մասնակցել նիստին։ Պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։ Հայտարարություններով հանդես եկան պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Արայիկ Պապիկյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։