Երկրաշարժ Վայոց ձորի մարզում

Փետրվարի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 17:02-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտու մոտ, Ելփին գյուղից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝ 3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Լուսանկարում՝ Նորավանքի վանական համալիրը Վայոց ձորի մարզում։

Մեկնաբանել