Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Նիլս Մուժնիկսին և Թյորբյորն Յագլանդին

Փետրվարի 26-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ կիրառված բռնության հետևանքով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման հարցով:

Զարուհի Փոստանջյանը ՍիվիլՆեթի տաղավարում՝ Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և իր ղեկավարած կուսակցության առաջիկա անելիքներին։ Փոստանջյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը իր 10-ամյա գործունեության համար պետք է պատասխանատվություն կրի․ նա ներում չունի և պետք է կրի արժանի պատիժ։