Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և գործով անցնող ևս երկու ամբաստանյալների պաշտպանների բողոքը։
Փետրվարի 26-ին Բաբայանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության վերջին նիստն էր։ Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ «գնալու է մինչև վերջ»։
Բաբայանը հայտարարեց, որ «Իգլա»-ի գործը «սարքած է և շինծու»։
«Էս մեղքը ես իմ վրա չեմ վերցնելու։ Չեմ ցանկանում, որ իմ պետությունը անհարմար վիճակում լինի միջազգային դատական ատյաններում։ Այս ցիրկը լրիվ թարգեք»,- ասաց նա։
Գևորգ Թոսունյան