Չեխական դատարանն ազատ է արձակել Սալիհ Մուսլիմին

Չեխիայի դատարանն այսօր վճռել է ազատ արձակել Սիրիայի քուրդ առաջնորդ Սալիհ Մուսլիմին՝ չնայած Թուրքիայի արտահանձնման պահանջին։

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է չեխական դատարանի որոշումը՝ ասելով, որ դա «ահաբեկչության սատարում է»։

Բոզդաղի խոսքով՝ դատավճիռը «հակասում է միջազգային իրավունքին և բացասաբար կանդրադառնա թուրք-չեխական հարաբերությունների վրա»։

Radio Praha-ն հաղորդում է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլն ասել է, որ չի գնա Չեխիայի հետ գործարքի՝ Թուրքիայում դատապարտված Չեխիայի երկու քաղաքացիներ Մարկետա Վշելիխովային և Միրոսլավ Ֆարկասին ազատելով Սալիհ Մուսլիմի դիմաց։

Չեխիայի քաղաքացիները Թուրքիայում դատապարտված են վեց տարվա ազատազրկման՝ քրդական YPG-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Թուրքիան նախազգուշացնում է Չեխիային