Դեղերը՝ միայն դեղատոմսով․ ինքնաբուժության կանխո՞ւմ, թե՞ նոր հոգս

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի դեղերի բացթողնման նոր կարգ, համաձայն որի՝ մի շարք դեղատեսակներ, այդ թվում՝ Հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները և կոդեին պարունակող դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսով։ Հուլիսի 1-ից այս կարգը կտարածվի նաև ներարկումային և հակաուռուցքային դեղերի վրա, իսկ հոկտեմբերի 1-ից՝ մնացածի։ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության վարչությունից Մարինե Հարությունյանը նշում է, որ այսօր շատերն ուղղակի գալիս են դեղատուն և ստանում իրենց ուզած դեղը՝ շատ հաճախ առանց պատշաճ մասնագիտական խորհրդատվության և գիտելիքի։ Քաղաքացիները, սակայն, նոր կարգի ներդրման մեջ վտանգ են տեսնում՝ համարելով, որ գոյանալու են կոռուպցիոն ռիսկեր։