Ռուսաստանում ստեղծվել և փորձարկվել է նոր թևավոր հրթիռ՝ միջուկային մարտագլխիկով․ այսօր Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Էկրաններին ցուցադրվել է նոր հրթիռի փորձարկման տեսանյութ։ Պուտինի խոսքով՝ նոր հրթիռն ունի «գործողության անսահմանափակ շառավիղ և թռիչքի անկանխատեսելի հետագիծ»։
«Ոչ ոք նման զենք չունի,- ասել է Պուտինը՝ հավելելով,- երբ հայտնվի, մեր տղաները նոր բան կմտածեն»։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի «ցանկացած կիրառում կդիտվի որպես Ռուսաստանի վրա միջուկային հարձակում»։