«Ոչ ոք չունի»․ Պուտինը պատմել է նոր թևավոր հրթիռի ստեղծման մասին

Ռուսաստանում ստեղծվել և փորձարկվել է նոր թևավոր հրթիռ՝ միջուկային մարտագլխիկով․ այսօր Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Էկրաններին ցուցադրվել է նոր հրթիռի փորձարկման տեսանյութ։ Պուտինի խոսքով՝ նոր հրթիռն ունի «գործողության անսահմանափակ շառավիղ և թռիչքի անկանխատեսելի հետագիծ»։

«Ոչ ոք նման զենք չունի,- ասել է Պուտինը՝ հավելելով,- երբ հայտնվի, մեր տղաները նոր բան կմտածեն»։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի «ցանկացած կիրառում կդիտվի որպես Ռուսաստանի վրա միջուկային հարձակում»։