Կստեղծվի Քրեակատարողական բժշկության կենտրոն

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ:

Ինչպես հաղորդում է կառավարության կայքը, սահմանվել է, որ «կենտրոնի գործունեության առարկան է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը»:

«Արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը»,- ասված է հաղորդագրությունում: