Արմեն Սարգսյանն ընտրվում է Հայաստանում իշխող մաֆիայի, իշխող կլանի անդամ․ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավորներները իրենց ելույթներում և Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ուղղած հարցերում ընդգծում են, որ առաջադրման իսկ պահից նա օրինականության հետ կապված խնդիր ունի, քանի որ չի կարողանում փաստաթղթերով հիմնավորել, որ 2011-ից ՀՀ քաղաքացի է։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից դիմելով Արմեն Սարգսյանին, հայտարարեց․ Դուք Հայաստանի նախագահ չեք ընտրվում, Դուք ընտրվում եք իշխող մաֆիայի, իշխող կլանի անդամ։

Մեկնաբանել