Հայտնի է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը

2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:
Ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի
դատավոր անդամների ընտրության հարցը:
Քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել.

1. Արմեն Բեկթաշյան – 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական
մասնագիտացում /

2. Անի Մխիթարյան – 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան,
քաղաքացիական մասնագիտացում /

3. Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/

4. Արմեն Խաչատրյան – 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան,
քաղաքացիական մասնագիտացում/

5. Ռուզաննա Հակոբյան – 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական
մասնագիտացում/

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 28-ին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին։ Սա նոր մարմին է, որը փոխարինելու Արդարադատության խորհրդին։ Այս մարմնի գործունեության շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի և փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։

Մեկնաբանել