Նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը 1988թ. շարժման սակավաթիվ վավերագրողներից է: Այն ժամանակ երիտասարդ աղջիկն իր սեփական տեսախցիկով շարժման առաջին օրերից մասնակցել է ցույցերին՝ արժեքավոր կադրեր վավերացնելով հետագա սերունդների համար:
Նկարիչ, Գերագույն խորհրդի պատգամավոր Սարգիս Մուրադյանի դուստրը հիշում է 30 տարի առաջվա իրադարձությունները: Շարժման քննարկումները շատ անգամ ծավալվում էին հենց իրենց տանը: Զարուհի Մուրադյանը խոսում է շարժման ընթացքի, կարգախոսների ու պահանջների փոփոխության մասին։