Արմեն Սարգսյանը նախագահի իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստու, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը: Հետևաբար, ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին»,- նշել է Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ապրիլի 9-ին, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները և նոր նախագահը կստանձնի իր լիազորությունները, հրաժարական կներկայացնի նաև ՀՀ կառավարությունը:

ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:

Մեկնաբանել