Հանրապետության չորրորդ նախագահը դեռ չի ընտրվել․ Վահե Գրիգորյանը՝ ilur.am-ին

Ինչ կրկես էլ բեմադրեն այդ մարդիկ, քաղաքացու համար սահմանադրական իրողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին քաղաքացիները դեռ չեն ընտրել, ապաև նա դեռ չի ընտրվել․ ilur.am կայքին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Ի վերջո, ինչ կրկես էլ բեմադրեն այդ մարդիկ, քաղաքացու համար սահմանադրական իրողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին քաղաքացիները դեռ չեն ընտրել, ապաև նա դեռ չի ընտրվել: և, եթե այս սահմանադրական իրողությունը քաղաքացին չի ընդունում և ըստ այդմ իր գործողությունները ծրագրում, այն առավել ևս ոչ ընդունելու որևէ նախադրյալ, ոչ էլ ցանկություն է ունենալու թե կրկեսի որևէ ծաղրածու, թե կրկեսի տերը: Բայց, քանի որ սա մեր հաջորդ՝ վերջին հարցազրույցի թեման է, ապա այստեղ ես կանգ առնեմ»,- ասել է Գրիգորյանը:

Հարցազրույցի առաջին մասում, որը հրապարակվել էր փետրվարին, Վահե Գրիգորյանը հիմնավորել էր, որ Սահմանադրության համաձայն՝ չորրորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ համընդհանուր քվեարկության միջոցով։ Սա բուռն քննարկումների առիթ է դարձել։ Գրիգորյանին հակադարձել են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանը և Վարդան Պողոսյանը։ ՍիվիլՆեթը հարցի շուրջ զրուցել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի և սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ։

Վահե Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Սահմանադրական ճգնաժա՞մ․ ինչպես պետք է ընտրվի նախագահը

Նախագահի ընտրության կարգի հրավիվրված մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով․ «Անգամ ամենավառ երևակայության դեպքում, ես դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ ՀՀ սահմանադրության 125-րդ հոդվածն այս ձևով սահմանափակում է մեզ իրականացնել հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովում»։

Մեկնաբանել