Լարսը փակ է ծանրաքաշ մեքենաների համար

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, այս մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել