Հրայր Թովմասյանը` Սահմանադրական դատարանի անդամ

Ազգային ժողովի 64 կողմ քվեարկությամբ ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ամփոփելով արդյունքները նշեց, որ 05 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 27-ը՝ դեմ:

«Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»,- ԱԺ ամբիոնից երդվեց Հրայր Թովմասյանը:

Մեկնաբանել