«Ժխտում». Օսմանյան կայսրությունից մինչև Ադրբեջան

Ամերիկյան հեռուստաէկրանի աստղ Մոնթել Ուիլյամսը և Սուպերմենի իր դերով հռչակված Դին Քեյնը արդեն մի քանի ամիս է՝ աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին են ներկայացնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտում» վավերագրական ֆիլմը: Մենք նրանց հանդիպել ենք Կանադայում՝ Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնի ժամանակ, ուր նրանք ժամանել էին ֆիլմի հատուկ ցուցադրությանը մասնակցելու համար: