Շարունակվող ապրիլ. Վիլի Ղազարյան

«Որոշել էի՝ մինչև ինձ չհանեն ծառայությունից կամ հետս մի բան չպատահի, շարունակելու եմ ծառայել»,- պատմում է պայմանագրային զինծառայող, արցախցի 25-ամյա Վիլի Ղազարյանը։ Վիլին վիրավորում է ստացել 2016-ի ապրիլին՝ Թալիշում, ծառայությունը շարունակելու նպատակով հրաժարվել է հաշմանդամության կարգ հանել, երկու ամիս բուժվել և վերադարձել է ծառայության։ 2017-ի ապրիլին ծանր ավտովթարի է ենթարկվել, այժմ շարժվում է անվասայլակով։ Ապրիլյան դեպքերից հետո ծնված որդուն Վիլին Մոնթե է անվանել։ ՍիվիլՆեթը այցելել է Վիլիի ընտանիքին, ինչպես նաև «Հայրենիքի պաշտպանության կենտրոն», որտեղ բուժում է ստանում նա։

Մեկնաբանել