Մարտի 8-11-ը՝ ոչ աշխատանքային օրեր

Կառավարության որոշմամբ մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխել է մարտի 17-ի շաբաթ օրը։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կանանց միջազգային օրը նշվում է մարտի 8-ին (ուրբաթ), որը ոչ աշխատանքային օր է:

Հետևաբար աշխատողներն այս շաբաթ 4 օր անընդմեջ՝ մարտի 8-11-ը ներառյալ, հանգստանալու հնարավորություն կունենան։

Կառավարության մարտի 1-ի նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նկատել է, որ «չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվաություններ առաջացնել, հատկապես` տնտեսվարողների գործունեությանը»։ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ մաքսային մարմիններն ու մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերը գործեն։ Առաջարկն ընդունվել է։

Մեկնաբանել