Մատենադարանը նոր տնօրեն ունի

Մարտի 6-ին Մատենադարանի տնօրեն է ընտրվել տնօրենի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթին Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում՝ Վահան Տեր-Ղևոնդյանից։

Նա հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանել հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրել է փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվել է Մատենադարանի տնօրեն:

Վահան Տեր-Ղևոնդյանի կենսագրությունը՝ այստեղ։

Մեկնաբանել