Իշխանությունը վախենում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքից. պաշտպան

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի դեմ քրեական գործը նրան չեզոքացնելու միջոց է, կարծում է Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Սիվիլնեթը Պապիկյանի հետ զրուցել է Սեֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի, իրավապահների գործողությունների և մեղադրանքի մասին։ Առ այսօր Ժիրայր Սեֆիլյանը հնարավորություն չի ունեցել դատարանում ցուցմունք տալ կամ հայտարարությամբ հանդես գալ։