«Բիոկաթ»-ի արտադրությունը դադարեցվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմակերպությունն անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շուկայում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:

Ըստ այդմ՝ ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), Մարիլա ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 2.5%), «Թամարա» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Պարգև» («Աշտարակ կաթ») ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%) Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), Իգիթ ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Մեր երկիր» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5-4.5%):

Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննություննրի արդյունքում մանրէաբանական ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով անհամապատասխանություն արձանագրվել է «Բիոկաթ» ընկերության արտադրանքում:

Մանրամասներն` այստեղ

Մեկնաբանել