Մասնագիտությամբ տնտեսագետ Թամարա Կապրիելյանը տաքսու վարորդ է, ինչը հազվադեպ երևույթ է հայաստանյան իրականությունում։ Նա աշխատում է երեկոյան ժամերին։ Ասում է՝ այս ոլորտը կանանց համար չէ։
Տաքսու ղեկը՝ կնոջ ձեռքում
Post navigation
Posted in:
Մասնագիտությամբ տնտեսագետ Թամարա Կապրիելյանը տաքսու վարորդ է, ինչը հազվադեպ երևույթ է հայաստանյան իրականությունում։ Նա աշխատում է երեկոյան ժամերին։ Ասում է՝ այս ոլորտը կանանց համար չէ։
Երևանում ապրիլի 3-ին սպասվող Doing Digital ամենամյա միջազգային ֆորումի նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես թվային փոխակերպումների հաբ․ «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում այս մասին ասում է Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը: Ֆորումի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում թվայնացման մակարդակը բավական բարձր է, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ ավելի բարձր, քան Գերմանիայում: Նա կարևորում է թվային փոխակերպումը մասնավոր ընկերությունների համար, որոնց այն դարձնում է ճկուն և առավել մրցունակ:
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանն անդրադառնում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի բաց նամակին և Միացյալ Թագավորության կառավարությունից արտահոսած որոշ փաստաթղթերի, որոնք վերաբերում են այդ երկրի դերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին: «Փարոս» հիմնադրամի Արցախից փախստականների աջակցության հիմնադրամի՝ նվիրատվության համար հղումը`
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պնդել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվում են զինծառայողներ ոչ ԵՄ անդամ երկրներից՝ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից։ «[…]Այժմ այնտեղ [Հայաստան` խմբ.] զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն [ԵՄ առաքելությունը՝ խմբ.] վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Լավրովը։ Մինչդեռ, ՌԴ արտգործնախարարը մոլորեցնում է։ Ոչ ԱՄՆ-ից, ոչ Նորվեգիայից, ոչ էլ Կանադայից զինծառայողներ չեն ընդգրկվել ԵՄ առաքելության մեջ։ Այսպես, դեռ 2023-ի հոկտեմբերին հայտնի դարձավ Կանադայից ԵՄ առաքելության կազմում երկու դիտորդ ընդգրկելու մասին։ Այդ մասին հայտնել էր Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար […]
Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» խմբի զեկույցը։ «Խոսույթը, թե ՌԴ սահմանապահների դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգային համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց ոչինչ չի առաջարկում»,- ասված է մեկնաբանությունում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Հայաստանի անվտանգության վրա բացասաբար կանդրադառնա նաև ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը, որը «կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա»։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի […]
Հայաստանի Ազգային ժողովում լսումներ կացնկացվեն «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։ Լսումների նախաձեռնողը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է։ Լսումները հրավիրվել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին։ *** Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկա դառնա»։ 2023-ի […]
Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա․ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և էքսպատրիատների հարցերով պետնախարար։ Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ձևավորելով Պաղեստինի 19-րդ կառավարությունը։ Նոր կառավարության երդմնակալությունը նախագահի առջև կլինի մարտի 31-ին։ Աղաբեկյանն անվանի պատմաբան է, որը մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանում և դոկտորական աստիճան՝ Փիթսբուրգի համալսարանում:
Կոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի չի ունենում թաղամասի շուրջ։ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլին։
Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։ Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։ Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է Ստամբուլի ընտրությունների կարևորությունը, ինչպես […]