Քո գրպանից՝ Երևանի քաղաքապետարանի մասին կարծրատիպերին

Խորհրդատվական ծառայություններ մատուցող և հանրային կարծիքի հետազոտություններ իրականացնող «Այ Փի Էս Սի» (IPSC) ընկերությունը, որը 2017թ․ հունիսից վերանվանվել է «Բրեվիս հաղորդակցություն», պետական կառույցներից մշտապես ստանում է մեծ գումարներ՝ այդ կառույցների պատվերները կատարելու համար։ Օրինակ, Հայաստանի կառավարության արդյունավետությունը չափելու համար այս ընկերությունը 2010-2016 թթ․ պետական բյուջեից ստացել էր 1,357 միլիոն դոլար։

Այժմ էլ պատվեր է ստացել Երևանի քաղաքապետարանից, որի դիմաց համայնքային բյուջեից վճարվելու է մոտ 133 000 դոլար։

Այս ընկերությունը իրականացնում է նաև զորացրված զինվորների հետ հարցումները՝ պաշտպանության նախարարության պատվերով, առանց մրցույթի։

Ուշագրավ է, որ «Այ Փի Էս Սի»-ն կա՛մ լինում է պետական կառույցների հայտարարած մրցույթների միակ մասնակիցը, կա՛մ պատվերը ստանում է առանց մրցույթի։

Մեկնաբանել