Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ Բաքվում ստորագրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը 2018թ․ համար: Այս մասին, ըստ Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի, ասվում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունում:
«Հանդիպման ընթացքում շոշափվել են համագործակցության զարգացման կոնկրետ հարցեր, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով, որի շրջանակներում էլ ստորագրվել է ընթացիկ տարվա համագործակցության համաձայնագիրը: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի՝ առանձնացվել են առաջնային ուղղություններ, որոնց շնորհիվ համագործակցությունը խորանալու է»,– ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Կողմերը հիշեցրել են նաև Թուրքիայի հետ համատեղ եռակողմ համագործակցության կարևորությանը, Իզորիան հայտնել է, որ մարտի վերջին Թուրքիայի Ադրբեջանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվելու: Բաքու այցի շրջանակներում Իզորիան հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Կողմերն ընգծել են, որ սատարում են երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել են , որ պետությունների միջև քաղաքական համագործակցությունը հաջողությամբ զարգանում և ընդլայնվում է»:
Հաղորդվում է, որ Վրաստանի պաշտպանության նախարարը Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացման հեռանկարները քննարկվել է նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզաձեի և արտգործնախարար Էլմար Մամեդյարով հետ հանդիպումների ընթացքում:
Լևան Իզորիան հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի ազգային հերոս Հեյդար Ալիևի հիշատակին: