Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան։
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարը, ֆինանսների նախարարը, խորհրդարանի փոխխոսնակը, Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը և արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդականը։
Բաքվում Կվիրիկաշվիլին հանդիպում է ունենալու Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, անցկացվելու են ընդլայնված կազմով բանակցություններ։
Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Երևանում էր մարտի 2-ին։