Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Մարտի 11-ի երեկոյան Իրանի լեռնային շրջաններում կործանվել է թուրքական մասնավոր ինքնաթիռ, որն ուղևորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններից Ստամբուլ։ Վթարի արդյունքում զոհվել է 11 մարդ, ոչ ոք չի փրկվել։

Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները կանայք էին․ թուրք միլիարդատեր Հուսեյն Բաշարանի դուստրը՝ «Բաշարան» հոլդինգի ղեկավարներից 28-ամյա Մինա Բաշարանը, Արաբական Միացյալ Էմիրություններում իր ընկերուհիների հետ խնջույքից հետո վերադառնում էր Ստամբուլ։

Իրանական լրատվամիջոցները հավելում են, որ ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են և փոխանցվել համապատասխան մարմիններին։

Մեկնաբանել