Գերմանիան վարկային երաշխիք կտրամադրի ադրբեջանական գազատարին

Կասպյան գազի մատակարարումը դեպի Եվրոպա ապահովելու համար Գերմանիայի կառավարությունը ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությանը 1,2 միլիարդ եվրոյի չափով վարկային երաշխիք կտրամադրի գերմանական բանկում․ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Գերմանիայի ֆինանսների նախարարության խորհրդարանական քարտուղար Յենս Շպանի գրությունում (Jens Spahn):

Գրությունում մասնավորապես ասվում է, որ գազի այս մատակարարումները էական ներդրում են լինելու Եվրոպայի և Գերմանիայի գազամատակարարումն ապահովելու հարցում։

2013թ. Գերմանական E.on էներգետիկ կոնցեռնը Ադրբեջանի հետ երկարատեւ համաձայնագիր էր կնքել Կասպից ծովի հանքավայրերից բնական գազի մատակարարման վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ գերմանական ընկերությունը 2020-2044 թթ. ժամանակահատվածում կստանա 1,45 մլրդ խորանարդ մետր կապույտ վառելիք։

Այն ժամանակ ընկերության ղեկավար Քրիստոֆեր Դելբրուկը Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագիրն անվանել էր դարակազմիկ՝ նշելով, որ այն «Եվրոպային գազով կապահովի մի քանի տասնամյակ՝ եվրոպական շուկայում տիրող պայմանների համապատասխամ»։ Գազը Կասպից ծովից Եվրոպա կհասնի Տրանսադրիատիկ խողովակաշարով:

Ներկայում Եվրոպայի գազի մատակարարումների մոտ 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ֆրանսիական Petrostrategies ընկերության գնահատականներով՝ Ադրբեջանը չունի գազի բավարար պաշարներ Եվրոպայի գազի պահանջարկը բավարարելու համար։

Կարդացեք նաև՝

Ինչու է Ադրբեջանը գազ գնում Ռուսաստանից

Ադրբեջանը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է գազ ներմուծել

Ժամանակն անվերադարձ ի վնաս Ադրբեջանի է գործում․ Պետրոս Թերզյան

2017թ․ Ռուսաստանը ռեկորդային ծավալի գազ է արտահանել Եվրոպա․ Petrostrategies

Պատրաստեց Զառա Պողոսյանը

Մեկնաբանել